Բելգիայում քննարկել են ԵՄ և ԵՏՄ միջև տնտեսական կապերի անհրաժեշտությունը![]() 2 մարտի 2015 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՌԴ առևտրի ներկայացուցչությունը Բելգիա-Լյուքսեմբուրգ առևտրի պալատի հետ համատեղ բիզնես առաքելություն և Բելգիայում ԵՏՄ երկրների պետական ու գործարար շրջանակների խորհրդաժողով է անցկացրել ՌԴ և Բելառուսի համար: Խորհրդաժողովին սատարել են Բելգիայում Բելառուսի և Ղազախստանի դեսպանությունները: Իրադարձությանը մասնակցել է Բելգիայի ու Լյուքսեմբուրգի պետական կառույցների ու գործարար շրջանակների, տարածաշրջանային առևտրի պալատների ու միջազգային առևտրի զարգացմանը նպաստող մոտ 50 ներկայացուցիչ: Գործարար առաքելության շրջանակում կազմակերպվել է հեռուստախորհրդաժողով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մի շարք դեպարտամենտների մասնակցությամբ, անցկացվել է ինտեգրացիոն միավորման շնորհանդես, ներկայացվել են լիազորություններն ու իրավասությունները, ընթացիկ գործունեությունն ու աշխատանքի հեռանկարներy մոտակա և միջնաժամկետ հեռանկարում: Մասնակիցներին ներկայացվել է ԵՏՄ և անդամ երկրների ներուժը, քննարկվել են նոր նախագծերի կազմակերպման հնարավորությունները, հայտնում է Tpp-inform.ru-ն: Միջոցառման ավարտին փորձագետները նշել են, որ կարևոր է օգտագործել ԵՄ և ԵՏՄ միջև շփումների զարգացման մեծ ներուժը, զարգացնել առևտրատնտեսական կապերը եվրոպական երկրների ու ԵՏՄ անդամ պետությունների միջև, առևտրի ներդաշնակեցված կանոններ ու պայմաններ ստեղծել, իրավահավասարության ու փոխադարձ շահի հիման վրա: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: Photo: Tpp-inform.ru Հղումներ թեմայով. Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |