ԱՄՆ-ն դեմ է Թուրքիայի ներխուժմանը Իրաք

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիային հրաժարվել Քրդական Աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) կայանների վրա հարձակումներից, ինչը կարող է ոչ կառուցողական ազդել Իրաքի քուրդ ապստամբների վրա: Նախագահ Ջորջ Բուշի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի վերջին հեռախոսազրույցի ժամանակ Բուշն առաջարկել է հետաձգել թուրքական զոքերի ներխուժումը Հյուսիսային Իրաք եւ ակտիվացնել սահմանամերձ լեռներում քուրդ գրոհայինների կայանները ոչնչացնելու ջանքերը: Դրանք, ըստ կողմերի, ահաբեկչական են: Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը արտգործնախարար Աբդուլահ Գյուլի հետ խոսակցության ժամանակ ասել է, որ ԱՄՆ ամեն ինչ կանեն այդ ուղղությամբ: Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզաի խոսքերով, շուտով կոնկրետ քայլեր կձեռնարկվեն ՔԱԿ-ի դեմ:



Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Թուրքիան ցանկանում է անհապաղ, կառուցողական եւ կոնկրետ կարգավորել քրդական հարցը, քանի որ լրջորեն մտահոգված է, որ Իրաքում խաղաղություն հաստատելու իր ջանքերին կխանգարի ՔԱԿ-ը, հայտնում է AFP:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---