Ամերիկյան Կարսոնի քաղաքապետը դեմ է քվեարկել իր իսկ առաջարկին. Աթաթուրքի արձանը չի կանգնեցվի![]() 5 մարտի 2015 - 12:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կարսոն քաղաքի խորհուրդը ավագանու նիստում երկարատև քննարկումներից հետո միաձայն մերժել է քաղաքում Քեմալ Աթաթուրքի արձանը կանգնեցնելու առաջարկը: Այս մասին գրում Panoram.am-ը asbarez.com-ի վրա հղումով: Ավելի քան 400 ամերիկահայ հավաքվել էր քաղաքապետարանի շենքի մոտ՝ բողոքելու արձանի կանգնեցման դեմ: Արձանը տեղադրելու առաջարկի դեմ են արտահայտվել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, Մոնտեբելլոյի քաղաքապետ Ջեք Հադջինյանը, Գլենդել քաղաքի քարտուղար Արտաշես (Արդի) Քասախյանը, պրոֆեսոր Լևոն Մարաշյանը, Ամերիկայի հունական խորհրդի փոխնախագահ Արիս Անագնոսը: Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ռաիֆե Գուլրու Գեզերը մեկն է եղել վեցից, ովքեր իրենց ելույթում կողմ են արտահայտվել արձանի կանգնեցմանը: Կարսոնի քաղաքապետ Ջիմ Դիըրը, ով առաջարկել էր կանգնեցնել Քեմալ Աթաթուրքի հուշարձանն, ի վերջո դեմ է քվեարկել: Ավելի վաղ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում լույս տեսնող «Մասիս Փոստ» թերթը կոչ էր արել տեղի հայ համայնքին բողոքով հանդես գալ Լոս Անջելեսի մոտակա Կարսոն քաղաքում թուրքական համայնքի կողմից Աթաթուրքի արձանի կանգնեցման նախաձեռնության դեմ: 2010-ին մտադրություն կար Աթաթուրքի հուշարձան կնագնեցնել Բուենոս Այրեսում, սակայն կառավարությունը այնտեղ ևս մերժեց առաջարկը: Նույն թվականին թուրքական Ադաբազար քաղաքում 26-ամյա Մահմեդ Թեմիզը պղծել է Աթաթուրքի արձանը: Ըստ թուրքական «Աքշամ» թերթի, նա սկզբում ներկով Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի արձանին սվաստիկա է նկարել, ինչ-որ գրություն թողել, ապա կացնով սկսել հարվածել արձանին: 2011-ին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցներն այրեցին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |