ՌԴ ԴՄԾ-ն Հայաստանի քաղաքացիների գործերը կքննի պարզեցված կարգով![]() 6 մարտի 2015 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների ներկայացուցիչների միջև խորհրդակցություների արդյունքում ՌԴ ԴՄԾ-ն համաձայնվել է վերանայել ՀՀ քաղաքացիների գործերը պարզեցված կարգով: Այս մասին ասել է Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը լրագրողների հետ զրույցում՝ պարզաբանելով, թե ինչ առավելություններ ունեն Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիները: ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը հայ աշխատանքային միգրանտների համար դյուրացրել է ՌԴ մուտք գործելու արգելքը բողոքարկելու ընթացակարգը: Եթե նախկինում քաղաքացին Ռուսաստան մուտք գործելու արգելք էր ստացել, ապա ՌԴ ԴՄԾ-ն բարենպաստ ռեժիմ կսահմանի որոշումը բողոքարկելու դիմումների համար քաղաքացիների միանգամից մի քանի կատեգորիաների համար. 1. ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք Ռուսաստանում ունեն ՌԴ քաղաքացի ընտանիքի անդամներ: «Սկզբում խոսքը գնում էր ծնողների, երեխաների և ամուսինների մասին, սակայն մեր ռուս գործընկերները համաձայնվեցին ներառել նաև քույր-եղբայրներին»,-պարզաբանել է Եգանյանը: 2. ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք ՌԴ են մեկնում սովորելու, բուժվելու կամ հիվանդի խնամելու: 3.ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր իրենց անունով սեփականություն ունեն Ռուսաստանում: 4. Այն քաղաքացիները, որոնք նախկինում Ռուսաստանում գտնվելու իրավունք էին ստացել՝ աշխատելու թույլտվություն կամ այլ: 5. 50 տարեկանից բարձր անձանց: «Տարեց քաղաքացիների հայտարարությունները ԴՄԾ-ն նույնպես համաձայնվեց քննել պակաս խստությամբ»,-ասել է Եգանյանը: Այս որոշումները հնարավոր եղավ կայացանել փետրվարի 11-13-ը Եգանյանի Ռուսաստան կատարած այցի արդյունքում, որտեղ նա հանդիպել էր ԴՄԾ ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու հետ: Փետրվարի 18-ին Ռոմոդանովսկին պատասխան նամակ էր հղել ԱԻ և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանին: «Մեր միգրացիոն ծառայություններն անմիջական կապի մեջ են: Եթե նախկինում քաղաքացիների դիմումները ռուսական կողմին ուղարկվում էին ԱԳՆ և ՀՀ դեսպանության միջոցով, ապա այժմ ինքներս ենք ուղարկում, անմիջապես համապատասխան պաշտոնյային: Նշեմ, որ դրանով մենք մոտ մեկ ամսով կրճատում ենք ժամկետը, իսկ դա ոչ միայն մեր ժամանակն է, այլ նաև մեր քաղաքացիների, որոնք մեկնում են ՌԴ աշխատելու»,-ասել է Եգանյանը: Նա հիշեցրել է, որ ԴՄԾ-ն չի կարող վերանայել որոշումը, եթե այն ընդունվել է դատական կարգով: Գործադիրը չի կարող վերանայել դատարանի որոշումը: «Այդպես է Ռուսաստանում, Հայաստանում և այլուր: Ուստի, կրկնեմ, որ դատարանի արգելքի դեպքում, ԴՄԾ-ն չի կարող բավարարել այն վերանայելու դիմումը»,-ասել է Եգանյանը, գրում է Armenia Today-ը: 2015 թ. հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստանում աշխատելու ընթացակարգերը զգալիորեն հեշտացվել են: Այսինքն՝ օրինական արտագնա աշխատողների համար այլևս լրացուցիչ փաստաթղթերի կարիք չկա. միայն ՀՀ քաղաքացու անձնագիր և աշխատանքային պայմանագիր: Գագիկ Եգանյանի մեկնաբանությամբ 180 օրը վերանում է, և աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում, թե՛ միգրանտը, թե՛ նրա ընտանիքի անդամները համարվում են ՌԴ-ում և ԵՏՄ անդամ երկրներում օրինական բնակվող, ՌԴ քաղաքացուն հավասարեցված իրավունքներ ունեցող անձինք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |