«Ես սիրում եմ Սյունիքը». Հատուկ արշավ Ամերիաբանկի «Կապան» մասնաճյուղի բացման առթիվ![]() 7 մարտի 2015 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկի նորաբաց «Կապան» մասնաճյուղը մեկնարկել է«Ես սիրում եմ Սյունիքը» հատուկ արշավով, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին օգտվել արտոնյալ պայմաններով ծառայություններից: Արշավի շրջանակում թողարկվելու են «Ես սիրում եմ Սյունիքը» տոնական վճարային քարտեր, որոնք հնարավորություն կընձեռեն մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ն օգտվել լրացուցիչ արտոնություններից: «Ես սիրում եմ Սյունիքը» քարտը կտրամադրվի միայն Ամերիաբանկի «Կապան» մասնաճյուղում մարտի 6-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում: Մասնավորապես, ֆիզիկական անձանց առաջարկվում է. -բոլոր ավանդների համար՝ գործող տոկոսադրույք +1%, -ինտերնետ-բանկ համակարգ՝ 50% զեղչ, -«Ես սիրում եմ Սյունիքը» քարտին կից քարտի տրամադրում: Արշավի շրջանակում իրավաբանական անձ հաճախորդները ևս կօգտվեն արտոնյալ պայմաններով մի շարք ծառայություններից: Ամերիաբանկի Կոնտակտային կենտրոնը, որը գործում է օրական 24 ժամ՝ առանց հանգստյան օրերի, կպատասխանի քարտերին վերաբերող բոլոր հարցերին: Նորաբաց «Կապան»-ում հասանելի կլինեն Ամերիաբանկի առաջարկած բոլոր ծառայությունները, այդ թվում նաև բարձրակարգ ծառայություն Պրեմիում հաճախորդներին: Մասնաճյուղն իր ժամանակակից տեխնիկական հագեցվածության, հարմարավետ դիրքի, և պրոֆեսիոնալ անձնակազմի միջոցով կապահովի հաճախորդներին բարձր մակարդակով սպասարկելու համար անհրաժեշտ պայմաններ: «Կապան» մասնաճյուղի բացման արարողությանը նաև խաղարկություն է եղել` սահմանված 3 մրցանակով` 50.000 դրամի Ամերիաբանկի նվեր-քարտ, 100.000 դրամի բանկի նվեր-քարտև Samsung Galaxy Tab 4 պլանշետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |