«Արմավիան» համաձայն չէ Ա-320-ի կործանման պատճառների վերաբերյալ ՄԱԿ-ի եզարակացության հետ27 հուլիսի 2006 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Հայկական «Արմավիա» ավիաընկերությունը համաձայն չէ 2006 թվականի մայիսի 3-ին Սեւ ծովում Ա-320-ի կործանման պատճառների վերաբերյալ Միջկառավարական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) եզարակացության հետ:Ավիաընկերության սեփականատեր Միխաիլ Բաղդասարովը հայտարարել է, որ նա համաձայն չէ ՄԱԿ-ի մասնագետների կարծիքի հետ, որի համաձայն 113 ուղեվորների մահվան մեջ մեղավոր էր լայների անձնակազամը: «ՄԱԿ-ի եզարահանգումը կարող է բողոքարկվել: Ես դեռ չեմ հասցրել ծանոթանալ կոմիտեի վերջնական եզրակացությանը, քանի որ ներկա դրությամբ գտնվում եմ հիվանդանոցում Գերմանիայում»,- ընդգծել է Բաղդասարովը: Բացի այդ, Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում (ՔԱԳՎ) հայտարարել են, որ «հնարավոր է, ՄԱԿ-ը քաղաքական որոշում է կայացրել, որին Հայաստանը, սակայն, դեռ ոչինչ չի կարող ավելացնել»: Երեկ, Ա-320-ի կործանման պատճառների հետաքննության պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո, վարչությունը համաձայվել էր ՄԱԿ-ի մասնագետների հետ: Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, որ գլխավորում է «Արմավիա» ընկերության Ա-320-ի կործանման պատճառները հետաքննող հանձնաժողովը, որպես ինքնաթիռի անկման պատճառ անվանել է անձնակազմի սխալը, գրում է Գազետա.ռու-ն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |