ԼՂՀ ԱԳՆ. Բանակցությունների ներկա ձեւաչափը չի արտացոլում հակամարտության էությունը27 հուլիսի 2006 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի համար բանակցությունները ինքնանպատակ չեն, սակայն ԼՂՀ իշխանությունները պատրաստ են քննարկելու ցանկացած հարց, որը չի ոտնահարում Ղարաբաղի ժողովրդի շահերը եւ սպառնալիքի տակ չի դնում նրա անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ հանդիպման ժամանակ:«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բավական բարդ է, քանի որ այստեղ բախվում են բազմաթիվ շահեր, որոնք առանձնակի հրատապություն են ստանում տարածաշրջանում եւ ամբողջությամբ վերցրած` աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունների լույսի ներքո, իսկ ղարաբաղյան կարգավորման բանակցային ներկա ձեւաչափը չի արտացոլում հակամարտության էությունը»,-ասել է Գեորգի Պետրոսյանը: Լեռնային Ղարաբաղի արտաքաին քաղաքականության գերատեսչության ղեկավարը ափսոսանք հէյատնել, որ միջնորդներն իրենց ուշադրությունը սեւեռել են ոչ թե հակամարտության էության, այլ հակամարտության հետեւանքների վերացման վրա: «Վերստին ընդգծենք, առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, որ հակամարտության ընթացքում առավել շատ տուժած կողմն է, անհնար է հասնել որեւէ համաձայնագրի եւ նրա իրականացման»,-ասել է Գեորգի Պետրոսյանը: Միեւնույն ժամանակ, նա ավելացրեց, որ այսօր ԼՂՀ ժողովրդի առջեւ դրված է ոչ թե գոյատեւման, այլ զարգացման խնդիր: «Այդ կապակցությամբ մենք կարեւոր նշանակություն ենք տալիս ժողովրդավարացման գործընթացներին: Ինչքան ավելի ազատ լինեն մարդիկ, այնքան ավելի պաշտպանված կլինեն նրանց իրավունքները մեր երկրի ներսում, այնքան ավելի մենք ուժեղ կլինենք: Մեզ համար դա ռազմավարական ճանապարհ է»,-ընդգծել է Գեորգի Պետրոսյանը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |