Ըստ Մերկելի՝ ՌԴ հետ երկխոսությունն անհրաժեշտ է, բայց պատժամիջոցները նույնպես![]() 9 մարտի 2015 - 14:47 AMT PanARMENIAN.Net - ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, որն այցով գտնվում է ճապոնիայում, կոչ է արել պահպանել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները, սակայն խոստովանել է, որ անհրաժեշտ է դիվանագիտական երկխոսության ուղիներ փնտրել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը ճապոնական Կիոդոի վրա հղումով: Քաղաքագետները կարծում են, որ Բեռլինը ձգտում է խուսափել Մոսկվայի հետ սուր դիմակայությունից սերտ տնտեսական կապերի ու էներգետիկ կախվածության պատճառով: Նշվում է, որ Մերկելը կողմ է արտահայտվել ՄԱԿ ԱԽ բարեփոխմանը և կարևորել է գործակցությունը Ճապոնիայի և Բրազիլիայի հետ, մասնավորապես, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Իր ելույթում Մերկելը նաև անդրադարձել է Ճապոնիայի երկու քաղաքացիների գլխատմանը ԻՊ գրոհայինների կողմից և հունվարին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը: Մարտի 9-ի երեկոյան Մերկելը կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, որի հետ քննարկվելու են համագործակցությունը G7-ի շրջանակում, իրավիճակն Ուկրաինայում, հակաահաբեկչական միջոցները, ՄԱԿ ԱԽ բարեփոխումը: Ճապոնիայում գտնում են, որ Բեռլինի և Տոկիոյի դիրքորոշումները մոտ են G7-ի անդամ մնալու և միաժամանակ Ռուսաստանի հետ սուր առճակատումից խուսափելու անհրաժեշտության պատճառով: Գերմանիան ՌԴ հետ սերտ տնտեսական կապեր ունի և էներգետիկ կախվածություն, իսկ Ճապոնիան չի ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ խաղաղ պայմանագրի կնքման ու տարածքային խնդրի լուծման անհրաժեշտությունից ելնելով: Եվրամիությունն ու ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ ուկրաինական ճգնաժամի, Ղրիմը ՌԴ-ին միացնելու և Ուկրաինայի արևելքում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ են սահմանվել մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելել են վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով: Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Ուկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով նվազեցրել են տնտեսության աճի տեմպերը, սաստկացրել գնաճն ու ռուբլու անկումը: 2014-ի ավարտին ԱՄՀ-ն ակնկալում է ՌԴ-ում ՀՆԱ 0,2 տոկոս աճ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |