Փետրվարին բենզինի գինը Հայաստանում նվազել է 6,5%-ով![]() 9 մարտի 2015 - 16:31 AMT PanARMENIAN.Net - 2015-ի փետրվարին նախորդ ամսվա համեմատ բենզինի գինը նվազել է 6,5 տոկոսով, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Նույն ժամանակահատվածում դիզելային վառելիքի գինը նվազել է 5,7 տոկոսով: 2014-ի փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 8,9 և 6,6 տոկոսով: Ոչ պարենային ապրանքների գներն ընթացիկ տարվա փետրվարին նախորդ ամսվա համեմատ աճել են 0,7 տոկոսով: Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2015 թվականի հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, աճել են 0,9%-ով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ-ն։ Ընդ որում, դիզելային վառելիքի գները հաշվետու ամսում նվազել են 0,3 տոկոսով` նախորդ ամսվա համեմատ։ Նախորդ տարվա հունվարի համեմատ բենզինի գները նվազել են 2,5 տոկոսով, իսկ դիզվառելիքի գները` 0,9 տոկոսով: Ընդհանուր առմամբ ոչ պարենային ապրանքների գները 2015 թվականի հունվարին նախորդ ամսվա համեմատ աճել են 0,5 տոկոսով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |