Ոսկին էժանացել է՝ թարմացնելով եռամսյա նվազագույն ցուցանիշը![]() 10 մարտի 2015 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Ոսկու արժեքը մարտի 10-ին նվազում է՝ թարմացնելով եռամսյա նվազագույն ցուցանիշը, ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի տոկոսադրույքի մոտալուտ բարձրացման սպասելիքների ֆոնին, հայտնում է «Փրայմը»: Ըստ հաղորդագրության, Երևանի ժամանակով 08:58-ին ոսկու ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի Comex բորսայում էժանացել են 5,7 դոլարով կամ 0,49 տոկոսով՝ հասնելով 1160,8 դոլարի մեկ տրոյական ունցիայի համար՝ նորացնելով եռամսյա մինիմումը՝ 1163,45 դոլար տրոյական ունցիայի համար: Արծաթի մայիսյան ֆյուչերսները Comex-ում նվազել են 0,42 տոկոսով՝ 15,71 դոլար տրոյական ունցիայի համար: Ներդրողները կարծում են, որ ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգը կարող է բարձրացնել տոկոսադրույքն արդեն այս տարի առաջին անգամ 2008-ի դեկտեմբերին արձանագրված պատմական մինիմումից՝ 0-0,25 տոկոս: Ըստ վերլուծաբանների, տոկոսադրույքի բարձրացումը կարող է բացասաբար ազդել ոսկու ակտիվների պահանջարկի վրա և հանգեցնել ամերիկյան արժույթի փոխարժեքի աճի: Տոկոսադրույքի մոտալուտ բարձրացման մտավախություններն ավելացան, երբ երկրի աշխատանքի նախարարությունը հրապարակեց գործազրկության վերաբերյալ տվյալները փետրվարի համար: Ցուցանիշը նվազել է մինչև 5,5 տոկոս՝ հունվարի 5,7 տոկոսի դիմաց: Աշխատատեղերի քանակը տնտեսության ոչ գյուղատնտեսական ոլորտներում աճել է 295 հազարով: Վերլուծաբանները կանխատեսում են գործազրկության մակարդակի նվազում մինչև 5,6 տոկոս, աշխատատեղերի քանակի աճ 235 հազարով: «Ոսկու արժեքը կախված կլինի միջնաժամկետ հեռանկարի համար գործազրկության վերաբերյալ տվյալներից»,-ասել է «Ռոյթերս» գործակալությանը ANZ Bank-ի վերլուծաբան Վիկտոր Տիանպիրիան: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |