Էդվարդ Նալբանդյան. Կնախընտրեինք, որ ՌԴ-ն Ադրբեջանին զենք չվաճառեր![]() 14 մարտի 2015 - 13:55 AMT PanARMENIAN.Net - «Դաշնակից բառը շատ խոսուն է, այն խորը իմաստ է ունի, նշանակում է ավելին, քան զուտ բարեկամական հարաբերություններ: Ռուսաստանի հետ մենք ունենք ամուր պատմական կապեր: Մեր բարեկամությունը անցել է ժամանակի փորձությունը»,- սլովենական Dnevnik օրաթերթին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե՝ «ո՞րքան լավ դաշնակից է Ռուսաստանը Հայաստանի համար», ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Ռուսաստանը սպառազինություն է վաճառում Ադրբեջանին և դա ինչպե՞ս է ազդում Մոսկվայի հետ ձեր հարաբերությունների վրա» հարցին ԱԳ նախարարը պատասխանել է. «Մենք կնախընտրեինք, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառեր: Մենք չենք խնդրում մեր բարեկամ երկրներին, գործընկերներ պետություններին Հայաստանի համար ինչ-որ բան անել` ընդդեմ ուրիշների: Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման առումով մեր ակնկալիքը մի կողմին աջակցելը չէ՝ ընդդեմ մյուսի, այլ՝ միջազգային հանրության մոտեցումը ներկայացնող Մինսկի խմբի համանախագահների կողմից արտահայտված դիրքորոշմանը սատարելն է: Իսկ Ռուսաստանը երեք համանախագահներից մեկն է: Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումը արտահայտվել է այդ երկրների նախագահների կողմից արված հինգ հայտարարություններում»: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ ՀՀ դիրքորոշումը համահունչ է Մինսկի խմբի համանախագահների, առաջարկներին: ՀՀ-ն ողջունել է համանախագահ երկրների հինգ հայտարարությունները և նշել, որ պատրաստ է գնալ կարգավորման՝ նրանց կողմից առաջարկված՝ միջազգային իրավունքի երեք սկզբունքների և տարրերի հիման վրա: Պատասխան հարցի, թե՝ «որտե՞ղ ենք այս հակամարտության հետ կապված բանակցություններում, երկու տասնամյակ Մինսկի խմբի բանակցություններում տեղաշարժ չի նկատվում: Արդյո՞ք հզոր տերությունների շահերից է բխում Կովկասում այս տարածքային վեճի կարգավորումը». Է. Նալբանդյանը նշել է. «Չեմ կարծում, որ մենք պետք է մեղադրենք մեծ տերություններին կամ փոքր երկրներին, կամ այլոց: Վերջին վեց տարվա ընթացքում երեք համանախագահները մեծ ջանքեր են գործադրել որպես միջնորդներ, կազմակերպել են շուրջ 20 գագաթաժողով, մի քանի տասնյակ հանդիպումներ նախարարական մակարդակով, տարածաշրջանային անթիվ այցեր են իրականացրել: Իրականում, հակամարտության կողմերից մեկը` Ադրբեջանը, հակադրվում է համանախագահների կողմից արված առաջարկությունների հիման վրա կարգավորմանը: Ադրբեջանը մերժում է հակամարտության կարգավորման և վստահության հաստատման միջոցների վերաբերյալ բոլոր առաջարկությունները»: «Արդյո՞ք Ադրբեջանը ավելի ուժեղ է` հաշվի առնելով իր էներգետիկ ռեսուրսները` գազը և նավթը» հարցին պատասխանելով՝ արտգործանախարարն ասել է. «Ադրբեջանը պարծենում է իր հզորությամբ, բայց դա մեծ պատրանք է: Մի երկիր, որը քարոզում է պատերազմ, այլ ոչ թե խաղաղություն, չի կարող հզոր լինել: Տասը տարիվա ընթացքում Ադրբեջանը մեծացրել է իր ռազմական բյուջեն շուրջ 30 անգամ, սաստկացրել է իր ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության քարոզչությունը և անդադար սպառնում է ուժ կիրառել: Բոլոր պատերազմներից հետո կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, բայց առավել վատ պայմաններում: Մենք հնարավորություն ունենք՝ շարունակելու բանակցությունները երեք համանախագահների հետ միասին: Ինչու՞ չօգտագործել այս հնարավորությունը՝ առաջ մղելու միջազգային հանրության առաջարկությունների հիման վրա կարգավորման գործընթացը»: Իսկ պատասխանելով հարցին, թե Լեռնային Ղարաբաղի՞ պատճառով էր, որ Հայաստանն աջակցեց Ղրիմի անկախության հանրաքվեին, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Եթե նկատի ունեք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, ապա մենք հակված չենք առավելություն տալու միջազգային իրավունքի սկզբունքներից մեկին՝ մյուս սկզբունքների նկատմամբ: Մենք չենք կարող ձևացնել, թե միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները հավասար են, բայց նրանցից մեկն ավելի հավասար է, քան՝ մյուսները: Ամեն դեպքում, ինքնորոշման իրավունքը ամրագրված է որպես ՄԱԿ-ի կանոնադրության նպատակ: Երբ համանախագահներն առաջարկում են միջազգային իրավունքի երեք սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք, Ադրբեջանը ընտրում է միայն մեկ սկզբունք՝ տարածքային ամբողջականություն` արհամարհելով մյուս երկուսը: Այս մոտեցումը չի կարող տանել կարգավորման: Ներկայում ՀՀ ուշադրության կենտրոնում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորու՞մն է, թե՞ Թուրքիայի հետ սահմանների վերաբացումը հարցին և դիտարկմանը, թե վերջին անգամ, կարծես թե այս գործընթացները մի փոքր համընկան, բայց, հետո, կարծես հայտնվեցին փակուղու մեջ, ԱԳ նախարարը պատասխանել է. «Թուրքիայի հետ բանակցություններ սկսելը ՀՀ նախագահի նախաձեռնությունն էր՝ ուղղված առանց որևէ նախապայմանի հարաբերությունների կարգավորմանը: Թուրքիան վերադարձավ նախապայմանների լեզվին` փորձելով կապակցել ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծումը Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ: Բազմաթիվ երկրներ ընդգծում էին, որ ցանկացած փորձ՝ կապակցելու այս երկու գործընթացները, կվնասի երկուսին էլ: Թուրքական կողմի հին նախապայմաններից մեկը, որը վերակենդանացվեց Ցյուրիխից հետո, վերաբերում էր Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Բայց Հայաստանը անվերապահորեն հայտարարել և հաստատել էր՝ մենք երբեք հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության փաստը և նրա միջազգային ճանաչման ու դատապարտման կարևորությունը»: ՀՀ ԱԳ նախարարը Սլովենիա է մեկնել մարտի 9-ին, նույն օրը նրան ընդունել է Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարլ Էրյավեցը: Նա գերազանց և բարեկամական է գնահատել հայ-սլովենական հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ Էդվարդ Նալբանդյանի այցելությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը։ ՀՀ ԱԳ նախարարը սլովենացի գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Սլովենիայի փոխվարչապետը վերահաստատել է իր երկրի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |