Թուրքերը կրակ են բացել սիրիացի փախստականներին տեղափոխող նավի վրա![]() 14 մարտի 2015 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իրավապները կրակ են բացել մոտ 300 սիրիացի փախստականներ տեղափոխող բեռնատար նավի վրա: Չանաքքալեի նահանգապես Ահմեդ Ջինարի խոսքով, պարեկային խումբը կրակ է բացել այն բանից հետո, երբ նավի անձնակազմը չի պատասխանել պահանջներին, սակայն կրակոցներից հետո անջատել է շարժիչը և հանձնվել: Իրավապահները ձերբակալել են 337 սիրիացու, որից 85-ը երեխա էր, իսկ 68-ը՝ կին, գրում է Panorama.am-ը The Independent-ի վրա հղումով: Ըստ Dogan գործակալության՝ միգրատները գոռացել են «Կամ Իտալիա, կամ մահ»: Փետրվարի լույս 23-ի գիշերը թուրքական զինվորական ստորաբաժանումները Կոբանի քաղաքի մոտակայքում հատեցին թուրք–սիրիական սահմանը և ներխուժել Սիրիայի տարածք։ Գրավյալ հատվածում է գտնվում Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ի պապ` Սուլեյման շահի դամբարանը, որը հսկում էին թուրքական պահակախմբի 39 անդամները: Գործողությանը մասնակցել է 700 թուրք զինվոր, 100 միավոր ռազմական տեխնիկա, ներառյալ 39 տանկ: Տարհանման ժամանակ պատվո պահակախմբի մեկ անդամը մահացել է: Սիրիայի կառավարությունն իր հերթին պատասխանեց թուրք զինվորականների ներխուժմանը Սիրիա: Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեկդադը հայտարարեց, որ երկիրն իրեն իրավունք է վերապահում պատասխանել ռազմական ներխուժմանը: Նա կոչ է արել համաշխարհային հանրությանն ուշադրություն դարձնել Սիրիայի ինքնիշխանության խախտման փաստին թուրք զինվորականների կողմից: Մեկդադը հայտնել է, որ թուրք զինվորականները պետք է պատասխան տան դրա համար: Մարտի 12-ին Թուրքիայի իշխանությունները երկու հսկիչ անցակետ են փակել Սիրիայի հետ սահմանին: Այդ որոշումը բացատրվում է բախումների ակտիվացմամբ Հալեպի շրջանում: Հաթայ գավառում գտնվող անցակետերը փակ են մարտի 9-ից: 2013-ին Թուրքիայում բախումներ տեղի ունեցան ոստիկանների և սիրիացի փախստականների միջև, ոստիկանությունը կիրառեց ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ: 600 սիրիացի փախստականներ արտաքսվել են երկրից: Միջադեպը տեղի է ունեցել սիրիացի փախստականների ցույցի ժամանակ: Կան տուժածներ: Բախման պատճառ է դարձել փախստականների բողոքը ճամբարում բնակության վատ պայմանների դեմ, իսկ առիթ է հանդիսացել հրդեհը վրաններից մեկում: 2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |