ՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է համագործակցել Բաքվի հետ բնպահպանական հարցերում31 հուլիսի 2006 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Կարեւորելով տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը, Հայաստանը պատրաստ է ադրբեջանական կողմի հետ համատեղ մասնակցել բնապահպանական ծրագրերին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեն նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ` Լեռնային Ղարաբաղի հետ սահմանում հրդեհների հետեւանքների վերացման գործում, հաղորդում է «Թրենդը»: Նշենք, որ Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հայտարարել է, թե երկու կողմերը պետք է շահագրգռված լինեն հրդեհների դեմ պայքարում համատաեղ կազմակերպություն ստեղծելու հարցում` միջազգային աջակցությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |