ԵԱՀԿ ՄԽ տարբերակներից ոչ մեկում ակնարկ չկա հայ գաղթականների իրավունքների վերականգնման վերաբերյալ 2 օգոստոսի 2006 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին կայանալու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որի ընթացքում կողմերը կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլն ու հեռանկարները` հիմնվելով ամերիկացի միջնորդ Մեթյու Բրայզայի տարածաշրջանային այցի արդյունքների վրա: «Գաղթականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական ընկերության ցանցը, որը ներկայացնում է Ադրբեջանի ՍՍՀ եւ Նախիջեւանի հայ գաղթականների շահերը, ուղերձ է հղել միջազգային միջնորդներին, որում, մասնավորապես ասվում է.«Ղարաբաղյան հարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, պարոններ Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովին (ՌԴ), Բերնար Ֆասյեյին (Ֆրանսիա). Հարգելի պարոնայք, «Գաղթականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական ընկերության ցանցը, որը ձեւավորվել է Ադրբեջանի ՍՍՀ եւ Նախիջեւանի հայ գաղթականների շահերի արդյունավետ պաշտպանության համար, դիմում է Ձեզ` նպատակ ունենալով միջազգային կազմակերպությունների ուշադրությունը սեւեռելու 500 հազար հայ գաղթականների հարցին: Ցավով պետք է արձանագրել, որ մինչեւ այժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խմբի համանախագայների ներկայացրած տարբերակներից ոչ մեկում նույնիսկ ակնարկ չկա նրանց ոտնահարված իրավունքների վերականգնման, Ադրբեջանական ՍՍՀ-ից եւ Նախիջեւանից ստիպողաբար վտարված հայ գաղթականներին ադրբեջանական իշխանությունների կողմից հասցված նյութական եւ բարոյական վնասների փոխհատուցման, նրանց կողմից հայրենիքի եւ քաղաքացիության երկրի ձեռքբերման վերաբերյալ: Մենք գտնում ենք, որ առանց հայ գաղթականների հարցի կարգավորման հնարավոր չէ հույս դնել Ղարաբաղյան հարցի երկարատեւ եւ ամբողջական կարգավորման վրա: Անհրաժեշտ ենք համարում Ձեզ տեղյակ պահել, որ գաղթականների շրջաններում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ նրանք երբեք չեն վերադառնա իրենց բնակության նախկին վայրերը, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի Հանրապետության իշխանության տակ: Հրաժարվելով իրեն համարել Ադրբեջանական ՍՍՀ իրավահաջորդը` հանրապետությունը ոչ միայն ցուցադրեց, որ չի ցանկանում լուծել հայ գաղթկաններին փոխհատուցում տալու հարցը, այլեւ զրկվել է իրավական իրավունքից հավակնելու նախկին Ադրբեջանի ՍՍՀ ողջ տարածքին: Իրավական տեսանկյունից, Ադրբեջանի ՍՍՀ միակ օրինական իրավահաջորդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է: Գտնում ենք, որ եթե հայ գաղթականներին տրվի ԼՂՀ քաղաքացիություն եւ մասնավոր սեփականության իրավունքով նրանց հանձնվեն տարածքներ, որոնք գտվում են ԼՂՀ սահմաններից դուրս, բայց գտնվում են նրա իրավասության տակ, ապա դա կարող է մասնակի ձեւով լուծել հարցը: «Գաղթականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական ընկերության ցանցը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին իր հնարավորությունների շրջանակներում: Մենք գտում ենք, որ հարցի կարգավումը պետք է իր մեջ ներառի բոլոր տուժածների իրավունքների վերականգնումն ու արդյունավետ պաշտպանությունը»: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գաղթականները եւ միջազգային իրավունքը» ընկերությունը բաց նամակով դիմել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, հայտնում է Regnum-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |