«Կիլիկիա» առագաստանավը ժամանում է Նիժնի Նովգորոդ 3 օգոստոսի 2006 - 14:50 AMT PanARMENIAN.Net - «Կիլիկիա» առագաստանավը, որ կառուցվել է Հայաստանում 13-րդ դարի գծագրերով, այսօր ժամանում է Նիժնի Նովգորոդ: Նավն այն առագաստանավերի ճշգրիտ պատճենն է, որոնց վրա նավարկում էին Կիլիկիայի նավաստիները 11-13 դարերում: Առագաստանավը կհանգրվանի Նիժնեվոլժսկի առափնյա տարածքում` Չկալովի աստիճանների տակ: Անձնակազմին դիմավորելու նպատակով Նիժնի Նովգորոդ կժամանի Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Աշոտ Մանուկյանը: Առագաստանավը անցել է Վենետիկ-Ամստերդամ երթուղով, շրջանցել է Իսպանիան եւ Ֆրանսիան, եղել է Սանքտ-Պետերբուրգում: Ուղեւորությունը Ռուսաստանով ճանապարհորդության վերջին փուլն է, այն նվիրվում է Ռուսաստանում պաշտոնապես հռչակված Հայաստանի տարվան:![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |