Բաքվում չեն բացառում ԵԱՀԿ ՄԽ ռուս եւ ֆրանսիացի համանախագահների փոխարինումը 7 օգոստոսի 2006 - 17:07 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի փոփոխությունից հետո չի բացառվում նաեւ ռուս եւ ֆրանսիացի համանախագահներ Յուրի Մերզլյակովի եւ Բեռնար Ֆասյեի փոխարինումը: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հարցերով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, «Մեթյու Բրայզայի մուտքը տարածաշրջան որոշակի հեռանկարներ է բացում»: Նա նշել է, որ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերկյան համանախագահ Մեթյու Բրայզային հայտնել է իր դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Մեկնաբանելով Բրայզայի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է սահմանվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից, որի թվին են պատկանում նաեւ 1988 թվականին այն լքած մարդիկ` Արազ Ազիմովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց պետք է վերաբերվել ոչ թե որպես ժողովրդի, այլ որպես բնակչության: «Այս հարցում պետք է հաշվի առնվեն ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական համայնքների կարծիքները»,- ասել է Արազ Ազիմովը: Փոխնախարարի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը պետք է դիտարկվի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանին վերադարձվեն իր տարածքները, հաղորդում է «Մեդիամաքսը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |