2014-ին Եվրամիությունը 47 մլն եվրո է հատկացրել Հայաստանին![]() 26 մարտի 2015 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը 2014-ին ավելի քան 47 մլն եվրո է հատկացրել Հայաստանին փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և մարդու իրավունքների պաշտպանության համար: 2014թ. Եվրոպական հարևանության գործիքի (ԵՀԳ) միջոցով ԵՄ ֆինանսավորումը կազմել է 34 միլիոն եվրո, որն ուղղվել է փոքր բիզնեսի և մասնավոր հատվածի զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: «Հարևանության եվրոպական քաղաքականությունը գործարկվեց 2004-ին և վերանայվեց 2011-ին այսպես կոչված «արաբական գարնան» իրադարձություններից հետո: Ծրագրի նպատակն է սատարել գործընկերներին ժողովրդավարացման, իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրագործվող բարեփոխումներում, նպաստել նրանց տնտեսական զարգացմանն ու առաջ տանել գործընկերությունը հանրության հետ միջպետական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ: Հարևանության քաղաքականության շրջանակում ԵՄ-ն զորացնում է գործակցությունը քաղաքականության ու անվտանգության ոլորտներում, սատարում է տնտեսական ու սոցիալական զարգացմանը, օգնում է աշխատատեղերի ստեղծմանը, ամրապնդում է առևտուրն ու գործակցությունը մյուս ոլորտներում»,-ասվում է ԵՄ երևանյան գրասենյակի հաղորդագրության մեջ: Բացի այդ, 2014թ. Հայաստանին տրամադրվել է ԵՄ այլ օժանդակություն ևս, այդ թվում` մարդասիրական աջակցություն (10 միլիոն եվրո), ինչպես նաև Քաղաքացիական հասարակության և տեղական իշխանությունների համար թեմատիկ ծրագիրը (3.1 միլիոն եվրո): 2014-2017թթ. ընթացքում Հայաստանին հասանելի աջակցությունը կազմում է 170 միլիոն եվրո այնպիսի ոլորտների համար, ինչպիսիք են մասնավոր հատվածի զարգացումը, հանրային կառավարման բարեփոխումները և արդարադատությունը: Գերակա ոլորտներից դուրս կարող է տրամադրվել լրացուցիչ օժանդակություն պետական կառույցների արդիականացման և քաղաքացիական հասարակության համար: Ընդհանուր թվերը նախնական են. Վերջնական հատկացումները կախված կլինեն երկրի կարիքներից և բարեփոխումների հանձնառումից։ Ավելի վաղ հայտարարվեց, որ Եվրամիությունն ու Հայաստանը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ զարգացնել և ամրապնդել իրենց համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում։ ԵՄ-ն և Հայաստանը վերջերս հաջողությամբ ավարտել են ապագա իրավաբանական համաձայնագրի ուրվագծման աշխատանքները, որը համատեղելի է Հայաստանի նոր միջազգային պարտավորությունների հետ։ Սա երկու կողմերին հնարավորություն կտա սկսել բանակցությունները Եվրամիություն-Հայաստան նոր լայնածավալ համաձայնագրի շուրջ, երբ համապատասխան մանդատը հաստատվի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |