Հոլոքոստի թանգարաններում Խոջալուին նվիրված վահանակի կանգնեցումը քաղաքական քայլ է 8 օգոստոսի 2006 - 19:03 AMT PanARMENIAN.Net - «Լինելով ԼՂՀ շրջափակման վերացման, Լեռնային Ղարաբաղում միակ օդանավակայանի մեկուսացման վերացման եւ Ստեփանակերտի սովահար բնակչության փրկման գործողությունների անմիջական մասնակիցը` կարող եմ եւս մեկ անգամ հաստատել, որ Խոջալուի խաղաղ բնակչության սպանությունը իրականացվել է Աղդամի մերձակայքում Ադրբեջանի Ժողովրդական Ճակատի (ԱԺԿ) զինված ստորաբաժանումների կողմից»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նա ափսոսանք է հայտնել, որ այդ ողբերգության մեղավորների նշումը Ադրբեջանում վաղուց զուտ քաղաքական բնույթ է ստացել եւ ուղղված է տեղաբնակի մեջ թշնամի հայի կերպար ստեղծելուն: «Վելիեւի եւ Ադրբեջանի այլ պաշտոնյաների կողմից օգտագործվող արտահայտությունները հայ ժողովրդի հասցեին ի վիճակի են միայն խորացնել անդունդը երկու ժողովուրդների միջեւ եւ բարդացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»,- ընդգծել է քաղաքագետը:Նա նաեւ նկատել է, որ Հոլոքոստի թանգարաններում Խոջալուին նվիրված վահանակի կանգնեցումը զուտ քաղաքական քայլ է` մարդասիրական եւ համամարդկային բնույթի խնդիրների հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող: «Իսրայելն այսօր ագրեսիա է կիրառում Լիբանանի դեմ եւ չի թաքցնում, որ հաջորդը Սիրիան է, եւ հնարավոր է` Իրանը: Հետաքրքիր է, որ բոլոր այս երկրները երբեք չեն եղել ոչ Թուրքիայի, ոչ էլ Ադրբեջանի բարեկամները: Պետք է չէ նաեւ մոռանալ, որ իսրայելյան տանկերում ու ինքնաթիռներում ադրբեջանական վառելիք է: Այնպես որ Բաքվին չի խանգարի աճապարել վահանակների կանգնեցման հարցում. Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների ավարտից հետո կավարտվի նաեւ Խոջալուի արդիականությունը Իսրայելի համար»,- ասել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |