ՌԴ Դաշնային Խորհրդում բացվել է հայագետ սենատորի աշխատանքների ցուցահանդեսը![]() 1 ապրիլի 2015 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1–ին ՌԴ Դաշնային Խորհրդում բացվում է սենատոր Ռաֆայիլ Զինուրովի քանդակագործական աշխատանքների անհատական ցուցահանդեսը: «Անհատը աշխարհի երկրների պատմություններում». այս խորագրի ներքո ՌԴ Դաշնային Խորհրդի անդամը ներկայացնում է տարբեր երկրների հայտնի անհատների դիմանկարները, ովքեր մեծ դեր են խաղացել իրենց ժողովուրդների կյանքում: Հատուկ տեղ են գրավում հեղինակի հայրենի Բաշկիրիայի պատմական դեմքերի դիմանկարները: Ցուցահանդեսը նվիրված է ՇՀԿ և ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովին, որը տեղի կունենա այս տարվա հուլիսին Ուֆայում, PanARMENIAN.Net ին են հայտնել «Ռուս-հայկական համագործակցությունից»: Ցուցադրությունում ներկայացված են նաև պատմական Հայաստանի թագավորները և հայկական ազատագրական շարժման հերոսները` սկսած Պարույր Սկայորդի թագավորից մինչև 1862 թ. Զեյթունի ապստամբության հերոս Մարկոս Թաշչյանը: Ցուցահանդեսը կազմակերպվում է բաշկիրների մոսկովյան հայրենակցության և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության աջակցությամբ: Այն կբացի ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ռաֆայիլ Զինուրովը նաև «Հայաստան. հազարամյակների ուղի…» եռահատորյակի հեղինակն է, ուր չափածո կերպով շարադրել է հայոց ամբողջական պատմությունը: Գիրքը մեծ հետաքրքրություն առաջացրեց ընթերցողի մոտ, իբրև հայ ժողովրդի պատմության ուսումնասիրություն և մշակույթների երկխոսության դրսևորում, Ռաֆայիլ Զինուրովի աշխատանքը գրավել է պատմաբանների, արևելագետների, քաղաքական գործիչների և դիվանագետների ուշադրությունը: Բաշկիր քաղաքական գործիչը ներկայացրել է տարբեր դարաշրջանների հայկական պետությունները, հնագույն ժողովրդի հարուստ մշակույթը, պատմության ողբերգական էջերը և հերոսական պայքարը: Հեղինակը իր մոտեցումն է դրսևորում հայ ժողովրդի տոկունության և արարման ոգու, հայկական մշակույթի ակունքների և դրա համամարդկային նշանակության նկատմամբ: «Հայաստան. հազարամյակների ուղի» գրքի երկրորդ հատորը սկսվում է 4-6-րդ դարերում Հայաստանի վիճակի նկարագրումից, իսկ երրորդ հատորը հասնում է մինչև Սերժ Սարգսյանի նախագահության փուլը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |