Ամերիկյան Վերմոնտի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել![]() 1 ապրիլի 2015 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Վերմոնտ նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ միաձայն ընդունել է H.C.R. 86 բանաձևը՝ շարունակելով օգնել ցեղասպանությունների կանխարգելման շարժմանը և հիշատակի միջոցառումների օր սահմանելով մարդկության դեմ հանցագործության զոհերի համար, տեղեկացնում են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արևելյան շրջանի գրասենյակից: Նահանգային օրենսդրի նիստին մասնակցել են ամերիկահայ գրողներ Քրիս Բոհջալյանը և Դանա Ուալռեթը, որոնց նախնիները Ցեղասպանությունը վերապրածներն են: Նրանք ներկայացրել իրենց ընտանիքների պատմությունը, Ցեղասպանության 8 փուլերը և թուրքական ժխտողականությունը: «Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը Վերմոնդի օրենսդիրները ձայն տվեցին հավերժ լռեցված հազարավոր հայերի: Վերմոնտն այս կերպ օգնում է տարածել ճշմարտությունը անատոլիական հարթավայրում և սիրիական անապատում մեկ դար առաջ տեղի ունեցածի մասին, իջեցնել ժխտողականութան տոնը», -ասել է Քրիս Բոհջալյանը, իսկ Դանա ՈՒալռեթն ընդգծել է, որ Ցեղասպանությունը շարունակվում է, քանի դեռ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտել փաստերը: Վերմոնտ նահանգը Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է, երբ նահանգապետ Ջեյմս Դուգլասը 2004-ին ապրիլի 24-ը հռչակեց հայ նահատակների հիշատակի օր: ԱՄՆ 50 նահանգներից 43-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |