Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Կիպրոսում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը![]() 3 ապրիլի 2015 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարարությունից մեկնաբանել են Կիպրոսի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: Կիպրոսի որոշումը որևէ արժեք չունի Թուրքիայի համար, ասել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը, թուրքական Beyaz gazete կայքին հղումով գրում է Tert.am-ը: «1915-ի դեպքերը պարզունակ քաղաքական հաշիվների համար օգտագործողները սրանից հետո էլ որևէ արդյունքի չեն հասնելու»,- ասել է Բիլգիչը: Իսկ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահին ու խորհրդարանի ղեկավարին՝ շնորհակալություն հայտնելով պատմական որոշման համար։ «Այս քաջ որոշումն արդարության և մարդկային իրավունքների հանդեպ Կիպրոսի Հանրապետության ունեցած զորեղ հանձնառության շոշափելի արտահայտությունն է»,- գրել է կաթողիկոսը: Ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, որը ներկայացրել էին խորհրդարանի բոլոր խմբակցությունները (56 պատգամավոր): Դրանով ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների ժխտումը, եթե այն ճանաչված է Միջազգային դատարանի կողմից, պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ և / կամ 10.000 եվրո տուգանքով: 2014-ի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանն էր ձայների մեծամասնությամբ՝ 54 կողմ, 42 դեմ ու 3 ձեռնպահ, ընդունել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում: Ֆիզիկական անձինք նման խախտման համար կարող են տուգանվել՝ 10-ից մինչև 100.000 եվրոյով: Ժխտում ենթադրող միջոցառումներին մասնակցության համար նախատեսվում է 5-20.000 եվրո տուգանք: Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն էր, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: Նման օրինագիծ է քննարկվում նաև Ֆրանսիայում: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |