Հայկական ձեռնարկություններն արդիականացնում են «Օսա-ԱԿ» ԶՀՀ-ները 7 ապրիլի 2015 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Մի շարք հայկական ձեռնարկություններ «Պատնեշ» ՓԲԸ և «Ժամհար- ԴԴ» ԲԲԸ գլխավորությամբ իրականացնում են «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրների արդիականացում: Հավաստի հայտնի է, որ իրականացվում են հետևյալ աշխատանքները՝ ռադիոտեղորոշիչ կայանի շարժական թիրախների ընտրության արդիականացված թվային համակարգի տեղադրում, «ՏՕՎ-Մ» արդիականացված օպտիկաէլեկտրոնային վիզիրների տեղադրում և այլ, գրում է «Վոեննի ինֆորմատորը»: Հայտնի է, որ «ՏՕՎ-Մ»-ը կարող է աշխատել երկու ռեժիմով՝ դիտարկման լայն և նեղ դաշտով: Գունավոր ռեժիմով աշխատելու դեպքում զգայունությունը մոտ 0,01 լյուքս է, որն ավելանում է մինչև 0,001 լյուքս մոնոքրոմ ռեժիմի դեպքում: Սարքը կարող է հագեցված լինել երկու նմուշի ոսպնյակներով. • 150 մմ, որն ապահովում է 4,11-անգամյա խոշորացում • 500 մմ, որն ապահովում է 13,8-անգամյա խոշորացում: Սկզբնական տեղադրման հեռուստախցիկը փոխարինվում է նոր ցերեկային/ գիշերային թվային տեսախցիկով՝ 600x500 պիքսել հնարավորություն ունեցող սարքերով: Դա ապահովում է ավելի լավ որակ և կոնտրաստություն ստանդարտ պայմաններում վատ լուսավորության դեպքում: Նախկինում տեղադրված ՎՊՈւ-44 (55 ) ցուցիչները փոխարինվել են ժամանակակից 8-դյույմանոց հեղուկաբյուրեղային դիսպլեյով, ինչը թույլ է տալիս բարձր որակով վերարտադրել մեծ հեռավորության վրա գտնվող թիրախը, որի պատկերը ստացվում է նոր խցիկի շնորհիվ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը |