Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարը 4 սեպտեմբերի 2006 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Աթանասիուի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, այցի ընթացքում Ռումինիայի պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ Սերժ Սարգսյանի եւ Վարդան Օսկանյանի հետ:Ռումինական պատվիրակությունը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան, ծաղկեպսակ կտեղադրի ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում եւ Մատենադարանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |