Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ չկան 4 սեպտեմբերի 2006 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ճշգրիտ ամսաթիվը դեռեւս որոշված չէ, այն կարող է տեղի ունենալ կամ Լոնդոնում, կամ Փարիզում սեպտեմբերի 12-13-ին: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, նման մակարդակի ցանկացած հանդիպում պետք է նպատակ հետապնդի: «Ներկայումս բանակցությունների սեղանին են մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, որ հրապարակվել էին Վիեննայում: Ուրիշ ոչինչ չկա»,-նշել է Հայաստանի արտգործնախարարը: Միեւնույն ժամանակ Վարդան Օսկանյանն ընդգծել է, որ վերջերս ադրբեջանական ԶԼՄ-ները այնքան են աղավաղում փաստերը, որ նրանց արդեն հնարավո չէ լուրջ վերաբերվել: «Վերջին օրինակը Երեւանում ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի խոսքերի աղավաղումն էր: Մենք արդեն ուշադրություն չենք դարձնում նրանց հայտարարություններին, սակայն, բնականաբար, լիովին անտեսել այդ փաստը եւս չի կարելի»,-ընդգծել է Օսկանյանը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա ՀՀ արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերություններում անփոփոխ է, ինչի մասին բազմիցս հայտարարել է ինչպես նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ` ՀՀ ԱԳՆ-ն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |