Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են Պուտինի առաջիկա այցը Երևան![]() 8 ապրիլի 2015 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Երևանում սպասում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ: «Առաջիկայում կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան՝ նա կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին»,-ասել է Նալբանդյանը: Նա հավելել է, որ երկու երկրների նախագահները մայիսին կհանդիպեն նաև Մոսկվայում «Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում», հայտնում է Ինտերֆաքսը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Երևանում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, կայցելի Հայաստան ապրիլի 20-ից հետո, հայտարարեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իրոք, այցի հարցն օրակարգում է»,-ասել է նա: «Այցը նախապատրաստվում է և քննարկվում է»,-ասել է Պեսկովը: «Երբ ստույգ ամսաթիվը որոշվի ու հաստատվի, մենք կհայտնենք այդ մասին»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրի ղեկավարը համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակում, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |