Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթին հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Ամենայան Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Սուրբ Էջմիածնում գտնվող Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթի Շեյխ Ահմադ Բադր Ալ - Դին Հասսունը այցելեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Շեյխ Հասսունը եղավ Ցեղասպանության թանgարանում, ուր gրառում կատարեց թանgարանի հուշամատյանում: Այնուհետ- Սիրիայի մուֆթին Հայոց Եղեռնի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ զետեղեց եւ իր հարգանքը մատուցեց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«...Եթե ժողովուրդներն իրապես հետեւեին իրենց կրոններին` ...այս ջարդերը չէին լինի: Ցավի այս պահերից հայ ժողովուրդը պետք է վերականգնվի եւ կյանք առնի, շինի եւ կառուցի Հայաստանը խաղաղությամբ: Մեր ցավերը մեզ ատելություն չսովորեցրեցին, այլ ուղղություն ցույց տվեցին մեր ժողովուրդներին` հետեւելու աստվածային ճանապարհին»,-ասել է նա, հաղորդում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամլո դիվանը:
 Ուշագրավ
---