Արմեն Ջիգարխանյանը «Ռուսաստանի լավագույն մարդիկ» դաշնային հանրագիտարանի թոփ-ցուցակում է 5 սեպտեմբերի 2006 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Ցանկացող յուրաքանչյուր մարդ կարող է իր ձայնը տալ Արմեն Ջիգարխանյանի մասին հոդվածի օգտին «Ռուսաստանի լավագույն մարդիկ» դաշնային հանրագիտարանում: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, «Թոփ Լավագույնները» կայքի վարկանիշային ցուկցաը չորս մասերից է բաղկացած. Մշակույթ, Գիտություն, Սպորտ, Քաղաքականություն: Մշակույթի բաժնում ենթակետ կա. «Արմեն Ջիգարխանյան (դերասան, ռեժիսոր)», որի կողքին կարելի է նշում դնել եւ քվեարկել: «Ռուսաստանի լավագույն մարդիկ» հանրագիտարանի 6-րդ հրատարկման մեջ (լույս կտեսնի 2007 թվականին) կմտնեն միայն այն մարդիկ, ովքեր կհավաքեն տարվա կտրվածքով քվեարկողների ձայների ընհանուր քանակի ամենաքիչը 5 տոկոսը: Այժմ թոփ-ցուցակում նրանց անուններն են, ովքեր առավել հայտնի են հիմա, սակայն տարվա ընթացքում ընտրությունը ընդլայնվելու է ու փոփոխվելու: Դաշնային հանրագիտարանի ապագա դափնեկիրների օգտին կարելի է քվեարկել www.llr.ru եւ www.opros.llr.ru:![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |