Նյու-Յորքում Վարդան Օսկանյանը կարող է հանդիպել Էլմար Մամեդյարովին 5 սեպտեմբերի 2006 - 18:05 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 61-րդ նիտին, որը կբացվի սեպտմբերի 12-ին, Հայաստանը ներկայացնելու է արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ես հանդես կգամ զեկույցով, իսկ նստաշրջանի շրջանակներում կհանդիպեմ մի շարք դիվանագետների հետ, որոնց հետ կքննարկվեն տարածաշրջանի խնդիրները: Չի բացառվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը»,- Երեւանում լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:Ինչ վերաբերում է 61-րդ նստաշրջանի օրակարգում Լեռնային Ղարաբաղի եւ նրան հարակից շրջանների հրդեհների հարցի ընդգրկմանը, ապա վարդան Օսկանյանը նշել է, որ Ադրբեջանն իրավունք ունի իր առաջարկությունները մտեցնել: «Սակայն ես չեմ գտնում, որ ՄԱԿ-ը հենց այն գերատեսչությունն է, որը պետք է զբաղվի հրդեհների հարցով: Դրա համար գոյություն ունեն ԵԱՀԿ-ն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խումբը: Նրանք են, որ պետք է շահագրգռված լինեն: ՀՀ ԱԳՆ-ն արդեն ԵԱՀԿ-ից նամակ է ստացել, որում առաջարկվում է հրդեհների հետեւանքների հետազոտման եւ վերացման նպատակով մոնիթորինգային խումբ ստեղծել», ինչի հետ հայկական կողմը համաձայն է»,- ասել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Նա նաեւ ընդգծել է, որ «անիմաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին կցել ՄԱԿ-ին»: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ն եւ ՄԽ-ն հաջողությամբ իրականացնում են այդ հարցի կարգավորումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |