Հալեպի քրիստոնեական թաղամասի հրթիռակոծման հետևանքով 6 մարդ է զոհվել![]() 11 ապրիլի 2015 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Գրոհայինները գնդակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի Սլեյմանիե թաղամասը, առնվազն 6 մարդ զոհվել է, հայտնում է Sputnik գործակալությունը քաղաքային հիվանդանոցի աշխատակցի վրա հղումով: Սլեյմանիե թաղամասը համարվում է Հալեպի անվտագ թաղամասերից մեկը, որը վերահսկում է Սիրիայի բանակը: Քաղաքի այս մասում հիմնականոմ քրիստոնյաներ են բնակվում, ինչպես սիրիացիներ, այնպես էլ հայեր: Հալեպի ոստիկանության վարչությունում հայտնել են, որ գիշերային գնդակոծության արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել: «Սլեյմանիե թաղամասը հրթիռակոծվել է այս գիշեր»,-ասել են ոստիկանությունում: Ըստ տուժած շրջանի բնակիչներից մեկի, «գիշերային գրոհը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն մեր քրիստոնյա եղբայրների դեմ մեծ տոնին (ուղղափառների Զատկին) ընդառաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նախորդ շաբաթ, երբ Էլ Հասակեի բնակիչները տոնում էին կաթոլիկների Զատիկը, գրոհայինները պայթեցրին ասորական ամենամեծ եկեղեցիներից մեկը` Սբ Մարիամ Աստվածածնի եկեղեցին: 2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |