Վարդան Օսկանյան. Բանակցությունները պետք է վարել, երբ արդյունք կա 5 սեպտեմբերի 2006 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը հնարավոր է այն ժամանակ, երբ կճշտվեն հիմնական կետերը, որոնցով կտարվեն բանակցությունները: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, բանակցությունները պետք է վարել, երբ արդյունք կա եւ գործընթացի շարունակություն: «Հակառակ դեպքում, դրանք անիմաստ են: Բանը նրանում չէ, հանդիպումը Հայաստանին ձեռնտու է, թե` ոչ: Քանի դեռ ԵԱՀԿ ՄԽ-ն չի ճշտել հերթական փուլի թեման, վայրն ու օրը, Է. Մամեդյարովի հետ հանդիպում պետք չի»,- ընդգծել է Օսկանյանը:Խոսելով ադրբեջանական ԶԼՄ-ներում հնչեցրած մի շարք հայտարարություններից` արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ պաշտոնական Երեւանը չի պատրաստվում մեկնաբանել Ինտերնետում հայտնվող բոլոր հաղորդագրությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |