Հայաստանի նախագահի անունը կփորագրվի Ռուսաստանի «Խաղաղության բարի հրեշտակ» համալիրում

PanARMENIAN.Net - «Խաղաղության բարի հրեշտակ» ճարտարապետա-պարտեզային համալիրում, որը կբացվի սեպտեմբերի 9-ին հինավուրց Նովոզիբկովո քաղաքում (Բրյանսկի մարզ). կհավերժացվեն 2,5 հազար մեկենասների եւ կազմակերպությունների անունները, որոնք աջակցում են բարեգործական գործունեությանը: Դա ինը պետությունների նախագահներ են, շուրջ 30 դեսպաններ, 50-ից ավելի քաղաքների ղեկավարներ, 30 նահանգապետներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, հասարակական եւ մշակույթի գործիչներ: Բոլոր մեր ժամանակակիցները «Հարյուրամյակի մեկենասներ» հիմնադրամի պարգեւների մրցանակակիրներ են: Անցյալի բարերարների 60 անունների թվում են` Շերեմետեւը, Տրետյակովը, Մամոնտովները, Մորոզովները: Ներկայիս պատվավոր մեկենասների թվում են` Մոսկվայի եւ Ամենայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը, Ռուսաստանի մուֆթիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնուտդինը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Հյուսիսային Կորեայի, Սերբիայի եւ Կոտ-դ'Իվուարի նախագահները:



Հոկտեմբերի 5-ին նախատեսվում է արտերկրում նմանատիպ առաջին համալիրի հիմնարկեքը` Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Պհենյանում: Բացի այդ, այս տարի նախատեսվում է նման համալիրներ հիմնադրել Ղրղզստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Բելառուսում, Հորվաթիայում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---