Կոնգրեսականը կոչ է արել Օբամային «ճանաչել 1915-ի սարսափելի դեպքերը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»![]() 15 ապրիլի 2015 - 10:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայտարարությամբ է հանդես եկել: «Հարյուր տարի առաջ Օսմանյան իշխանությունները սկսեցին հայ համայնքի վրա իրենց ծրագրած հարձակումը: Անթիվ-անհամար մարդկանց դաժան, կանոնավոր սպանդը, ինչպես նաև միջազգային հանրության անտարբերությունը նախադեպ հանդիսացան 20-րդ դարի այլ ցեղասպանությունների համար: Տեղի ունեցած վայրագությունների մեղքը քավելու անհրաժեշտությունն առկա է նույնպիսի ուժով, ինչպես որ կար 1915թ.: Մեկուկես միլիոն անմեղ նահատակված տղամարդ, կին ու երեխա ճանաչում են պահանջում»,- ասել է Ռոյսը, հայտնում է asbarez.com-ը Tert.am-ի փոխանցմամբ: Հանձնաժողովի նախագահը կոչ է արել ԱՄՆ-ի ղեկավար Բարաք Օբամային «ճանաչել սարսափելի այդ դեպքերը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Ռոյսը դիմել է նաև Թուրքիայի ներկայիս իշխանություններին, որպեսզի «նրանք առերեսվեն իրենց պատմության այդ մութ էջին ու հանուն տարածաշրջանային կայունության՝ բարելավեն հարաբերությունները Հայաստանի հետ»: Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ: Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ: Ապրիլի 13-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ԱՄՆ-ի հայկական համայնքի անունից կրկին կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կատարել իր խոստումն ու անկեղծ խոսել Հայոց Ցեղասպանության մասին` հետևելով Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին Պապի օրինակին։ «Հայոց ցեղասպանության մասին Ֆրանցիսկոս պապի պատմական ելույթը պետք է ազդակ դառնա նախագահ Օբամայի համար, որպեսզի նա կատարի իր խոստումն ու ճանաչի այս սարսափելի հանցագործությունը», – նշել է Համբարյանը: Ապրիլի սկզբին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իշխող և ընդդիմադիր կուսակցությունների անդամները համատեղ նամակ են հղել նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով վերջինիս ապրիլքսանչորսյան իր ուղերձում «ինչպես հարկն է» հայտարարել, որ Հայոց ցեղասպանությունը Ցեղասպանության հստակ դեպք է, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը Ամերիկայի հայ դատի հանձնախմբի վրա հղումով: Օբամային ուղղված նամակը նախաձեռնել են Ներկայացուցիչների տան Հայկական հանձնախմբի համանախագահներ Ռոբերտ Դոլդը (հանրապետական) և Ֆրենք Փալոնը (դեմոկրատ): Ավելի վաղ նույնաբովանդակ մի նամակ էլ, սենատորներ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ) և Քորի Գարդների (հանրապետական) նախաձեռնությամբ, ԱՄՆ նախագահին հղել էին սենատորները: Photo. Getty images ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |