Հայաստանի նախագահը պարգեւատրել է Ջոն Էվանսին Մխիթար Գոշի մեդալով 6 սեպտեմբերի 2006 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում իր երկամյա դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ջոն էվանսի հետ հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահի սեպտեմբերի 5-ի հրամանագրով հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ջոն Էվանսը պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:Հանձնելով պարգեւը, Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` արդյունավետ համագործակցության համար եւ նշել, որ նրա պաշտոնավարման երկու տարիների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվում գրանցվել է լուրջ առաջընթաց: Ըստ նախագահի, զգալիորեն ընդլայնվել է գործակցության շրջանակը` ընդգրկելով նորանոր ուղղություններ եւ արձանագրելով բավականին շոշափելի արդյունքներ: Վստահություն հայտնելով, որ հայ-ամերիկյան հարաբերություններն այսուհետ եւս նույն արդյունավետությամբ կշարունակվեն, Ռոբերտ Քոչարյանը հաջողություն է մաղթել դեսպան Ջոն էվանսին հետագա գործունեության մեջ: Ջոն Էվանսը եւս գոհունակությամբ է նշել երկամյա համագործակցությունը եւ ասել է, որ Հայաստանի պետական բարձր պարգեւը համարում է իր եւ դեսպանության անձնակազմի գործունեության գնահատականը: Կարեւորելով տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերը, նա հայ-ամերիկյան գործակցության ամենաէական ձեռքբերումներից է համարել «Հազարամյակի մարտահրավեր» հայաստանյան ծրագիրը, որը երկրի զարգացման համար լուրջ հեռանկարներ է բացում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ անվտանգության խնդիրներին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |