Վ.Յուշչենկո. Ուկրաինան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին

PanARMENIAN.Net - «Ուկրաինան կարեւորում է հակամարտությունների կարգավորումը ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների, այդ թվում Ադրբեջանի տարածքում», հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Նրա խոսքերով, Ուկրաինայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու պայմանով, մնում է անփոփոխ. «Մենք միշտ հանդես ենք եկել եւ հանդես ենք գալիս ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին` ընդունված նորմերի եւ միջազգային իրավունքի սկզբունքների, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության եւ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձեւերի կատարման հիման վրա»: «Ուկրաինան աջակցում է ադրբեջանական կողմի համապատասխան նախաձեռնություններին այդ հարցում, այդ թվում միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Մենք պատրաստ ենք հետագայում եւս, զարգացնելով ՎՈՒԱՄ-ի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները, աջակցել ադրբեջանական կողմին` ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաեւ ՎՈՒԱՄ-ի երկրների տարածքում այլ այսպես կոչված «սառեցված հակամարտությունների» կարգավորմանն անհրաժեշտությանը միջազգային հանրության ուշադրությունը սեւեռելու նպատակով»,-ասել է Ուկրաինայի նախագահը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---