ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի դասախոսությունը ֆիզմաթեմատիկական դպրոցում. «Ապավինեք միայն սեփական ուժերին»![]() 16 ապրիլի 2015 - 14:37 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը որպես հրավիրյալ դասախոս հյուրընկալվեց Երևանի` Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցում: Ինտերակտիվ դասախոսության ընթացքում դպրոցի 9-ից 12-րդ դասարանի աշակերտները ծանոթացան ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծման, անցած դժվարին ուղու, կայացման և հաջողության հասնելու պատմությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակով Ռալֆ Յիրիկյանը խրախուսեց երեխաներին չհանձնվել նպատակին հասնելու ճանապարհին, անընդհատ սովորել, քրտնաջան աշխատել, լինել ազնիվ և արդար, հարգանք և պատասխանատվություն ցուցաբերել շրջապատի նկատմամբ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: «Ապավինեք միայն սեփական ուժերին, ինքներդ կերտեք ձեր ապագան, անցեք դժվարությունների միջով, և ձեռք բերած փորձն օգտագործեք առաջ շարժվելու, նպատակին հասնելու համար: Ոչինչ միանգամից չի լինում. անհրաժեշտ են համբերություն և աշխատանք»,-նշել է Ռալֆ Յիրիկյանը: «Բիզնես, որն ունի առաքելություն» ծրագրի շրջանակներում Ռալֆ Յիրիկյանն արդեն բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի ուսումնական հաստատություններում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |