Էներգետիկայի նախարարն էլէներգիայի թանկացումը չի բացառում![]() 16 ապրիլի 2015 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն«Չի բացառում», որ էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է բարձրանա: Այդ մասին նա ասել է այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում: Դեռ հունվարին լրագրողների հետ հանդիպմանը Զախարյանն ասել էր, որ ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վատ կառավարման, ինչպես նաև դրամի կտրուկ արժեզրկման պատճառով սպասվում է էլեկտրաէներգիայի թանկացում: Նախարարը մանրամասնել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը կուտակել է 250 միլիոն դոլարից ավելի պարտք, և գործող սակագնի պայմաններում չի կարող մարել այն, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Սակայն այն ժամանակ պաշտոնյան ընդգծել էր, որ նախագահ Սարգսյանը հանձնարարել է ամեն ինչ անել, որ այս տարի էլեկտրանէներգիայի սակագինը չբարձրանա․ «Ես կարող եմ պատասխանատու հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության դիրքորոշումը հետևյալն է՝ անել ամեն ինչ, և հավանաբար այդպես էլ կարվի, որպեսզի սակագների հետ կապված, բարձրացման հետ կապված այս տարի մենք խնդիր չունենանք»: «Հայկական ժամանակ» պարբերականը օրերս գրել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի առաջին տասնօրյակում դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով, և առաջարկելու է բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6 դրամով: Այդպիսով՝ մեկ կվտ/ժամ-ի ցերեկային սակագինը կկազմի 48 դրամ, գիշերայինը՝ 38 դրամ: Հարցին, թե ինչ կարող է ասել էլեկտրաէներգիայի սակագնի կապակցությամբ, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն արձագանքել է․«Առայժմ ոչինչ: Կսպասենք մինչև գազի բանակցությունները ավարտվեն»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |