Ղարաբաղում իրավիճակի մասին բանաձեւի նախագծի քննարկումը ՄԱԿ-ում կրկին հետաձգվել է 7 սեպտեմբերի 2006 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին բանաձեւի նախագծի քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 7-ը: ՄԱԿ-ի անդամ երկրների, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչներն աշխատում են փաստաթղթի վերջնական տարբերակի վրա, որը պետք է դրվի Վեհաժողովի քննարկմանը: Բանաձեւը կընդունվի կոնսենսուսի հիման վրա, ինչը նշանակում է, որ տվյալ հարցի վերաբերյալ անհրաժեշտ է ՄԱԿ-ի ԳՎ բոլոր անդամների, այդ թվում Հայաստանի համաձայնությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորհրդակցում են շահագրգիռ կողմերի հետ` բանաձեւի տեքստի համաձայնեցված տարբերակ մշակելու եւ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունվելու նպատակով, հաղորդում է ադրբեջանական «Լիդեր» հեռուստակայանը: Նշենք, որ ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին քննարկումները սեպտեմբերի 5-ից տեղափոխվել էին սեպտեմբների 6-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |