Բուշն ընդունել է ԿՀՎ գաղտնի բանտերի գոյությունը 7 սեպտեմբերի 2006 - 14:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն ընդունել է ԿՀՎ գաղտնի բանտերի գոյությունը: Նա հայտնել է, որ դրանցում պահվող 14 բանտարկյալները, ովքեր մեղադրվում են ահաբեկչական գործողություններին մասնակցելու մեջ, ուղարկվել են Կուբայում գտնվող ամերիկյան կայան Գուանտանամա: Բուշի կողմից նշված 14 բանտարկյալները կկանգնեն դատարանի առջեւ. նրանց թվում է Խալիդ Շեյխ Մոհամմեդը, ում համարում են 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու-Յորքում եւ Վաշինգթոնում տեղի ունեցած ահաբեկչությունների կազմակերպիչներից մեկը:Նախագահի խոսքերով, նա հայտնեց ԿՀՎ բանտերի մասին, քանի որ դրանցում գտնվող բանտարկյալների հարցաքննությունը ավարտված է: Մյուս պատճառը կայանում է նրանում, որ ԱՄՆ Գերագույն դատարանը արգելել էր ռազմական տրիբունալի օգտագործումն ահաբեկչության մեջ մեղադրվողների գործերի քննման ժամանակ: Նշեենք, որ այս տարվա գարնանը Եվրոպական խորհրդարանի հանձնաժողովը հայտնաբերել էր, որ Եվրոպայի մի շարք երկրների կառավարությունները աջակցել են ԿՀՎ-ին ահաբեկչության մեջ մեղադրվող հանցագործների գաղտնի տեղափոխման հարցում: Իրավապահ կազմակերպությունները պնդում էին, որ ԱՄՆ իշխանությունները բանտարկյալներին տեղափոխում էին երկրներ, որտեղ նրանց տանջում էին: Դիկ Մարտին, ով Եվրոպայի Խորհրդի կարգադրությամբ ուսումնասիրել է գաղտնի բանտերի հարցը, հայտարարել է, որ եվրոպական կառավարությունները այժմ իրենք պետք է բացահայտեն ԿՀՎ գաղտնի ծրագրի վերաբերյալ իրենց հայտնի ինֆորմացիան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |