«Կիլիկիան» ավարտեց ճանապարհորդությունը Եվրոպայի շուրջ

PanARMENIAN.Net - Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերությունը ուղերձ է հղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմին, շնորհավորելով Եվրոպայի շուրջ աննախադեպ ճանապարհորդության բարեհաջող ավարտի կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը: «Մեզ, ռուսաստանցիներիս համար, հատկապես խորհրդանշական է այն, որ ձեր եզակի պատմական փորձարկումը, կատարված գործնականում 13-րդ դարի հայ ծովագնացների եւ վաճառականների ժամանակների պայմաններում, միավորեց ծովերով եւ Ատլանտիկայով նրանց ուղեւորությունները եվրոպական երկրներ այն ժամանակների մեկ այլ «հայկական» ջրային ճանապարհի հետ` Կասպից ծովով եւ Վոլգայով մինչեւ Սպիտակ ծով: Չնայած բազում խոչընդոտների եւ փոթորիկների, հաղթահարելով 15 հազար ծովային մղոն, այցելելով 26 երկրների 63 նավահանգիստներ, դուք փայլուն կերպով պատմությունն իրականություն դարձրեցիք, ապացուցեցիք նրա հաջորդականությունը, մարդկության կողմից բարության եւ բարեկամության խորհրդանիշները պահպանելու անհրաժեշտությունը: Մեր ջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, ողջ հայ ժողովրդին համազգային հաջողության կապակցությամբ, որն աշխարհին պարգեւեց ժամանակների, քաղաքակրթությունների փոխկապակցվածության, պատմական արժեքների հանդեպ բիբլիական ժողովրդի ուշադիր վերաբերմունքի վառ օրինակ, անկախ ազգային պատկանելությունից, հանուն միջմշակութային երկխոսության եւ առաջընթացի»,-ասվում է ուղերձում:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---