Հայաստանի կառավարությանը կից ստեղծվել է ԵՄ հետ համագործակցության ազգային խորհուրդ

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցած Հայաստանի կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել ստեղծել Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհուրդ, ինչպես նաեւ այդ համագործակցությունը համակարգող հանձնաժողով, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Նիստում հաստատվել են նշված ազգային խորհրդի եւ հանձնաժողովի կանոնադրությունները, ինչպես նաեւ կազմը` ՀՀ վարչապետի նախագահությամբ: Սահմանվել է, որ Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհրդի կազմում ընդգրկվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնց ընտրության չափորոշիչներն են նրանց ներկայացրած կազմակերպության փորձը եւ կանոնադրական նպատակները:
 Ուշագրավ
---