Պեսկով. Ցեղասպանության տարելիցի միջոցառումները չեն կարող մեկնաբանվել որպես ինչ-որ բանի վնասող![]() 20 ապրիլի 2015 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով, չի կարող անդրադառնալ «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման և Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մենք շատ սերտ գործընկերային հարաբերություններ ունենք Թուրքիայի Հանրապետության հետ, որոնք հիմնված են ամուր փոխշահավետ տնտեսական գործակցության վրա: Մեր դիրքորոշումը համընկնում է համաշխարհային շատ խնդիրների հարցում»,-ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե չի անդրադառնա արդյոք Պուտինի այցը Երևան գազամուղի կառուցման և Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների վրա: Մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը «կապված են անհամար թելերով»: «Այդ միջոցառումները չեն կարող մեկնաբանվել որպես ինչ-որ բանի վնասող»,-հայտարարել է Պեսկովը: Ավելի վաղ Կրեմլը հաստատեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: Այդ մասին ապրիլի 20-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Այցի շրջանակում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի, ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ակտուալ խնդիրներ»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: Թուրքիան ապրիլի 24-ին տոնակատարություն է կազմակերպում` նվիրված Գալիպոլիի (Չանաքքալե) ճակատամարտում տարած հաղթանակին: Պեսկովը հայտարարեց, որ «Ռուսաստանը բարձր մակարդակով ներկայացված կլինի թուրք գործընկերների կողմից Չանաքքալեում կազմակերպվող հիշատակի միջոցառումներին»,-ասել է Պեսկովը: Ռուսաստանը Թուրքիայում կներկայացնի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |