Փարիզը հաստատել է Օլանդի և Պուտինի առաջիկա հանդիպումը Երևանում

Փարիզը հաստատել է Օլանդի և Պուտինի առաջիկա հանդիպումը Երևանում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 24-ին Հայաստան այցելության ժամանակ: Այդ մասին ապրիլի 20-ին հայտարարել են Ելիսեյան պալատում: «Բանակցությունների ընթացքում քննարկվելու է իրավիճակն Ուկրաինայում և մի շարք այլ հարցեր»,-հայտնել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ նման հանդիպման հավանականությունը չբացառեց նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Երկկողմ ռուս-ֆրանսիական բարձր մակարդակի հանդիպում է այժմ նախապատրաստվում Երևանում»,-ասել էր Պեսկովը լրագրողներին: Ըստ նրա, զրույցի ժամանակ կարող է անդրադարձ լինել նաև «Միստրալ» դասի ուղղաթիռակիրների առաքումների հարցին, սակայն ոչ Մոսկվայի նախաձեռնությամբ:

«Ինչ վերաբերում է «Միստրալների» առաքմանը, ապա դա ավելի շուտ ֆրանսիական կողմի խնդիրն է, որը պատվիրատուից ստացել է գումարը և իր պարտավորությունները դեռ չի կատարել: Ուստի եթե ֆրանսիական կողմը բարձրացնի այդ հարցը, բնականաբար, դա կքննարկվի»,-ասել է Պեսկովը:

Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը ապրիլի 15-ին հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին Երևանում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---