Ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի![]() 22 ապրիլի 2015 - 10:13 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այս մասին հայտնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը: Փարիզի քաղաքապետի որոշմամբ ապրիլի 24-ին՝ 22:00-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է Armenia Today-ը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին կլինի Երևանում՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ինչպես ապրիլի 15-ին հայտարարեց Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոման Նադալը, «Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ին կմեկնի Երևան՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»: Ըստ նրա, հիշատակի տարբեր միջոցառումներ են կազմակերպել նաև Ֆրանսիայի պատմական, մշակութային կազմակերպություններն ու ասոցիացիաներն ու տեղական իշխանությունները: Ավելի վաղ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն հայտարարեց, որ Օլանդը Երևան կմեկնի մեծ ՝ 100-120-հոգանոց պատվիրակության կազմում: Շարպանտիեն նշել է, որ պատվիրակության կազմում կլինեն նաև լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ըստ դեսպանի, Օլանդի այցելության հիմնական ուղերձը կլինի հիշատակ, հարգանք զոհվածների հանդեպ և ապագայում նման ողբերգության կանխարգելում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |