Պուտին. Հայերի ողբերգությունը ՌԴ-ում միշտ ընկալվել է որպես սեփական ցավ ու դժբախտություն![]() 23 ապրիլի 2015 - 10:03 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել «Աշխարհն առանց ցեղասպանությունների» հուշ երեկոյի մասնակիցներին, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը: Ուղերձում մասնավորապես ասված է. «1915-ի ապրիլի 24-ը սգո ամսաթիվ է, որը կապված է մարդկության պատմության ամենասարսափելի ու ողբերգական իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության հետ: Հարյուր տարի անց մենք գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության զոհերի հիշատակի առաջ, որը մեր երկրում մշտապես ընկալվել է որպես սեփական ցավ ու դժբախտություն: Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է օբյեկտիվ ու հետևողական. ազգային պատկանելության հողի վրա զանգվածայինն սպանությունները չեն կարող արդարացում ունենալ: Միջազգային հանրությունը կոչված է ամեն ինչ անելու, որպեսզի նման ոճրագործությունները երբեք և ոչ մի տեղ չկրկնվեն: Հայերի ու տարածաշրջանի այլ ազգերի նոր սերունդները պետք է ապրեն հաշտ ու խաղաղ՝ զերծ մնալով սարսափներից, որոնց պատճառ են դառնում կրոնական ատելությունը, ագրեսիվ ազգայնականությունն ու այլատյացությունը: Եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում ապրող բոլոր հայերին մաղթում եմ ամենայն բարիք, խաղաղություն և բարգավաճում: Հավերժ հիշատակ զոհվածներին»: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |