Երևանում բացվել է շրջափակված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը![]() 1 մայիսի 2015 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Երևանում բացվեց շրջափակված Լենինգրադի երեխաներին և նրանց օգնություն ցուցաբերած մարդկանց նվիրված հուշարձանը: Մեծ Հայրենական պատերազմում Լենինգրադի շրջափակման ժամանակ Երևան էին տարհանվել մանկատների մոտ 200 սաներ, որոնց կեսը մնաց Հայաստանում: Այժմ Հայաստանում Լենինգրադի շրջափակումը վերապրած 16 մարդ կա: Ելույթ ունենալով բացման արարողության ժամանակ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն նշեց, որ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի կողմից նվիրաբերված հոշարձանը երախտագիտության յուրօրինակ դրսևորում է հայերին այն հոգատարության համար, որով այստեղ շրջապատվեցին այդ երեխաները` հրաշքով փրկվելով շրջափակման ժամանակ և ապաստան գտնելով Հայաստանում: «Սա ևս մի հիանալի առիթ է երախտագիտություն հայտնելու համար բոլոր այն մարդկանց, որոնք հնարավորություն տվեցին մեզ ապրել խաղաղ երկնքի տակ, զարգացնել մեր հարաբերությունները, ամրապնդել երկու ժողովրդների բարեկամությունը, որն դարերի պատմություն ունի: Սանկտ Պետերբուրգը հարազատ քաղաք է դարձել հազարավոր հայերի համար, նույնը կարող եմ ասել նաև Հայաստանի, Երևանի մասին, որտեղ հայերի հետ կողք կողքի ապրել են ու ապրում նաև ռուսներ Հայաստանն իրենց հայրենիքը համարելով: Մենք երբեք չենք մոռանա այն ջերմ վերաբերմունքն ու հոգատարությունը, որ ցուցաբերեց Հայաստանը` ապաստան տալով շրջափակման ժամանակ հրաշքով ողջ մնացած երեխաներին»,-ասել է Պոլտավչենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նախագծի հեղինակներն են` Երևանի գլխավոր ճարտարպետ Տիգրան Բարսեղյանը, քանդակագործ Վլադիսլավ Մանաչինսկին, ճարտարապետներ Անատալի և Լադա Չերնովները: Photo: Spbdnevnik.ru Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |