Գիտնականները վերականգնել են աշխարհի հնագույն համակարգիչը

Գիտնականները վերականգնել են աշխարհի հնագույն համակարգիչը

PanARMENIAN.Net - Աշխարհում առաջին գործող և պրակտիկայում օգտագործվող, հիշողության մեջ պահվող ծրագրով EDSAC համակարգիչը, ստեղծվել է 1949-ին Քեմբրիջի համալսարանում: Արդեն 5 տարի է Համակարգիչների ազգային թանգարանի մասնագետներն աշխատում են հաշվիչ մեքենայի վերականգնման վրա` օգտվելով պահպանված նկարագրություններից ու լուսանկարներից, քանի որ գծագրերը չեն պահպանվել: Այժմ գործընթացը մոտենում է ավարտին:

EDSAC-ը ամերիկյան EDVAC-ի կառուցվածքն է ժառանգել, նրա ստեղծման համար 2,5 տարի է պահանջվել: Համակարգիչը բաղկացած է մոտ 3000 էլեկտրոնային լամպերից, նրա հիմնական հիշողությունը բաղկացած էր 32 սնդիկային ուլտրաձայնային պահպանման գծերից, որից յուրաքանչյուրը 17-բիտանոց 32 բառ էր պահպանում` ներառյալ նշանի բիտը` դա տալիս էր հիշողության 1024 բջիջ:

Հնարավորություն կար լրացուցիչ գծեր միացնել: Հաշվարկները կատարվում էին վայրկյանում 100-15 000 գործողություն արագությամբ: Սպառվող հզորությունը 12 կՎտ էր, զբաղեցրած մակերեսը` 20 քառակուսի մետր: EDSAC համակարգիչն ապամոնտաժվել է` նոր համակարգչի համար տեղ ազատելու նպատակով:

Քեմբրիջի համալսարանը հետազոտական համալսարան է Անգլիայում՝ Քեմբրիջում: Հիմնադրվել է 1209 թվականին և համարվում է ներկայումս գործող աշխարհի երրրորդ ամենահին համալսարանը, և անգլիալեզու երկրորեդ ամենահին համալսարանը՝ Օքսֆորդի համալսարանից հետո: Սկզբում Մաթեմատիկական անալիզը պարտադիր էր բակալավրի բոլոր ուսանողների համար: Սկսած 17-րդ դարի վերջերից՝ Իսահակ Նյուտոնի ժամանակներից մինչև 19-րդ դարի կեսերը՝ համալսարանը պահպանում էր ուժեղ շեշտադրումը հատկապես կիրառական մաթեմատիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի վրա: Քեմբրիջի Հրատարակչությունը համարվում է աշխարհի ամենահին հրատարակչատունը և աշխարհում երկրորդ ամենամեծ համալսարանական հրատարակչատունը: Քեմբրիջի գրադարանները միասին պարունակում են ավելի քան 15 միլիոն ծավալի գրքեր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---