ՎիվաՍել-ՄՏՍ. Մայիսի 2-ի երեկոյան տեղի ունեցած կապի խափանումը վերացված է![]() 4 մայիսի 2015 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ կապի՝ շաբաթ (մայիսի 2) երեկոյան տեղի ունեցած խափանումը կիրակի՝ մայիսի 3-ի ժամը 02:00-ի դրությամբ վերացվել է, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ցանցի՝ տվյալների փոխանցման ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանումը ժամանակավոր դժվարություններ էր ստեղծել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մի մասի համար: Խափանման ընթացքում ձայնային ծառայությունները լիովին հասանելի են եղել, իսկ ընկերության զանգերի կենտրոնը սովորականից մեծ թվով զանգեր է գրանցել: ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի իրականացրած անհրաժեշտ աշխատանքների շնորհիվ խնդիրը լուծվել է. համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |