ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԻՐԱՔԸ ՌՄԲԱԿՈԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ 4 դեկտեմբերի 2002 - 22:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ղեկավարությունը համաձայնվել է տրամադրել իր ռազմակայանները Իրաքի դեմ ռազմական գործողություններ անցկացնելու համար: Ընդ որում, ինչպես տեղեկացնում է «AP» գործակալությունը, թուրքական կողմը պայման է առաջադրել` նման ակցիան պետք է հավանության արժանանա ՄԱԿ-ի կողմից: Մինչդեռ, Վաշինգտոնն արդեն հայտարարել է, որ պաշտոնական Անկարայի հետ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Թուրքիայում զինվորական պլանավորման եւ պատրաստվածության կոնկրետ միջոցների իրականացման վերաբերյալ` այդ առումով թուրքական ռազմակայանները հարյուրավոր միլիոն դոլար ներդրումներ կատարելով: «Իրաքի դեմ ցանկացած գործողությունում Թուրքիայի ներգրավման մակարդակը բարձր կլինի»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Փոլ Վուլֆովիցը: Ընդ որում, նա հասկացրել է, որ երկրում կարող է տեղակայվեն նաեւ ամերիկյան զորքեր:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |