ԼՂՀ ԱԳՆ. Ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունները ԼՂՀ քաղաքական գործընթացների անբաժան մեխանիզմ են 6 մայիսի 2015 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրություններն անցան ազատ և մրցակցային պայմաններում՝ միջազգային չափանիշներին համապատասխան, ինչի մասին վկայում են երեք տասնյակ երկրներից ժամանած շուրջ 100 միջազգային դիտորդների գնահատականները: Ընտրությունները, որպես կամարտահայտություն Արցախի ժողովրդի կողմից, ում դերը սեփական ապագան որոշելու հարցում միանշանակ ընդգծված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2015 թ. ապրիլի 30-ի հայտարարության մեջ, նաև կարևոր ներդրում են տարածաշրջանում կայունության պահպանման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի ու խաղաղ կարգավորման գործում: Խորհրդարանական ընտրությունները վերահաստատեցին այն փաստը, որ յուրաքանչյուր ժողովրդավարական համակարգի գործունեության պարտադիր տարր հանդիսացող ընտրությունները դարձել են Արցախի քաղաքական մշակույթի բաղկացուցիչ մաս: Ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունները, լինելով ԼՂՀ քաղաքական գործընթացների անբաժան մեխանիզմ, ուղղված են հանրապետության հասարակական կյանքի կազմակերպմանն ու ժողովրդավարական եղանակով իշխանության մարմինների ձևավորմանը, որոնք էլ իրենց հերթին մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության առաջ մղման հիմքն են»։ Արցախի նորընտիր Ազգային ժողովում ներկայացված կլինի հինգ քաղաքական ուժ, որոնք ապրիլի 3-ին անցկացված ընտրություններում հաղթահարել են նվազագույն՝ 5%-ի շեմը: Համամասնական ընտրությունների նախնական արդյունքներով, որոնք հրապարակել է Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, «Ազատ Հայրենիք» կուսակցությունը ստացել է քվեների 47․3%-ը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 19․1%-ը, ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը՝ 18․81%-ը, «Շարժում 88» կուսակցությունը՝ 6․93%-ը և «Ազգային վերածնունդ» կուսակցությունը՝ 5․38%-ը: Ընտրություններին մասնակցել է 72.039 մարդ՝ ընտրողների ընդհանուր թվի 70․6%-ը: Սրբուհի Արզումանյանի խոսքով՝ տարածքային ոչ մի ընտրական հանձնաժողով ընտրությունների ընթացքի վերաբերյալ գրավոր դիմում-բողոք չի ստացել: «Կենտրոնական ընտրական հանձնաժողով է մուտքագրվել երեք բողոք կամ դիմում, որոնցից երկուսին հարցը կարգավորված է ի օգուտ դիմումատուների, իսկ մեկը քննարկման փուլում է», - ասել է Արզումանյանը: ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն անցել են թափանցիկ, ազատ, արդար պայմաններում, համապատասխանում է միջազգային չափանիշներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի Ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնի տնօրեն Քերին ՄաքԴոնալդը: Նա իր խոսքում նշեց, որ այս կարծիքը միայն իրենը չէ, այլ ընտրությունների ընթացքին հետևող ամերիկացի բոլոր դիտորդների գնահատականը: «Տպավորված եմ պրոֆեսիոնալիզմով ու նվիրվածությամբ, որ նկատեցինք ողջ գործընթացում»,- ասաց նա: Ամերիկացի դիտորդը ողջունեց մեծ թվով կանանց ներգրավվածությունը ինչպես ընտրական գործընթացները կազմակերպելու, հետևելու գործում, այնպես էլ հենց կին թեկնածուների առկայությունը: «Ընտրությունները մրցակցային էին: Արցախում անցկացված ընտությունները դիտարկում ենք որպես ժողովրդավարության օրինակ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ընտրությունները վկայում են, որ ԼՂՀ ժողովրդավարական երկիր է: Կալիֆորնիայի Սանտա Կրուզ շրջանային վարչակազմի աշխատակից Գեյլլ Պելերինը նույնպես նշեց, որ ընտրություններն անցկացվել են արդար, անվտանգ մթնոլորտում, ինչպես սովորաբար անցկացվում են այլ երկրներում: Նա նաև նշեց, որ վերադառնալով Կալիֆորնիա, խնդրելու է Սանտա Կրուզի ղեկավարությանն աջակցել Լեռնային Ղարաբաղին զարգանալ որպես անկախ ու ազատ երկիր: «Կարծում եմ՝ ԱՄՆ-ում ինչքան շատ ընդունեն բանաձևեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ճանաչեն անկախությունը, ազդեցություն կունենան ամերիկյան ղեկավարության վրա, որ նույնպես ճանաչի»,- նշեց ԳեյլԼ. Պելերինը: Ըստ նրա, այլ երկրների նման, Լեռնային Ղարաբաղն ունի կառավարություն, ընտրական համակարգ, որը շատ լավ է գործում, ինչպես իսկապես ժողովրդավարական երկիր. «Այս ամենը վկայում է, որ, իրոք, Ղարաբաղում անկախ պետություն է, այնտեղ ապրում է անկախ ժողովուրդ»: Դևիսի համալսարանի մարդու իրավունքների նախաձեռնության անդամ Քրիսթեն Աբաջյանը նշեց, որ իրենց վերջնական զեկույցում կփորձեն մի քանի խորհուրդներ ներառել, որը կնպաստի ավելի մեծ քանակի մասնակցություն ապահովելու համար: Ըստ նրա, դա կօգնի, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ նույնպես կարողանան հեշտությամբ մասնակցել ընտրական գործընթացին: Ապրիլի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությունում, անդրադառնալով Արցախում սպասվող խորհրդարանական ընտրություններին, նշել են. «Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ մեր երեք երկրներից ոչ մեկը, ինչպես նաև որևէ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համապատասխանաբար մենք չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում ենք, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնք նպատակ ունեն հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |