Հայաստանի համար նպատակահարմար է համագործակցել ինչպես Եվրակառույցների, այնպես էլ ԱՊՀ երկրների հետ14 սեպտեմբերի 2006 - 18:46 AMT PanARMENIAN.Net - «Պետական անվտանգության տեսանկյունից կոմպլեմենտար քաղաքականությունը առավել ընդունելին է Հայաստանի համար»,- հայատարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը Ջ. Կիրակոսյանի անվան դպրոցում կայացած բաց դասի ժամանակ : Նրա խոսքերով, Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, սակայն դա չպետք է դառնա եվրոպական կառույցների եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից հրաժարվելուպատճառ պաշտոնական Երեւանի համար: «Այդ դեպքում Հայաստանը կսկսի ետ մնալ իր հարեւաններից, ինչը կարող է բացասաբար ազդել երկրի պետական անվտանգության վրա»,- հայտարարել է ԱԳ փոխնախարարը: Արման Կիրակոսյանը նշել է Եվրոպական հարեւանության քաղաքկանության շրջանակներում ԵՄ հետ Գործողությունների ծրագրի ստորագրման կարեւորությունը: «Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես ներգրավված են այդ գործընթացում, այդ պատճառով Հայաստանի համար նպատակահարմար չէր լինի չհամագործակցել ինչպես Եվրակառույցների, այնպես էլ ԱՊՀ երկրների հետ»,- նշել է նա, հայտնում է Regnum-ը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |